Posted in Հեռավար ուսուցում, Հունիսիկ

«Հունիսիկ» ստուգատես․ Տառաթխիկ, ամփոփում

Իմացումի հրճվանք ծրագրի կրտսերների հերթական ստուգատեսն էր:  Արևելքի 5-6 տարեկանները ստուգատեսը ամփոփում են հեռավար ուսուցմամբ։ Թեման՝ «Տառթխիկ»։ Արևելքի 6 տարեկանները ներկայացնում են իրենց խոհանոցային հմտությունները։

Մարիա Տեր-Մարգարյան

Նարեկ Սահակյան

Շարունակել կարդալ “«Հունիսիկ» ստուգատես․ Տառաթխիկ, ամփոփում”

Posted in Հեռավար ուսուցում

«Ես կարողանում եմ» ստուգատես․ Հաշվում ենք

Սովորողները տունը կամ բակում  ներկայացնում են իրենց հմտությունները՝ հաշվում են։ Հաշվում են 1-20 և 20 -1, հաշվում են զույգերով և կենտերով, հաշվում են նաև տասնյակներով։

Վանեսսա Զեյնալյան

Արեն Հայրապետյան

Մարիա Տեր-Մարգարյան

Շարունակել կարդալ “«Ես կարողանում եմ» ստուգատես․ Հաշվում ենք”

Posted in Հեռավար ուսուցում

Հեռավար ցուցահանդես․Ջ․ Ռոդարի « կոնֆետի անձրև»

Արևելքի 6 տարեկանները ներկայացնում են իրենց մեդիակրթությունը ընտանիքում Ասյ անգամ ստեղծել են  Ջ․ Ռոդարիի «Կոնֆետի անձրևը» հեքիաթի մեդիաէջը։ Բացի նրանից , որ լավ կարողանում են նկարել  Paint ծրագրով, նաև կարողանում ենք մուտքագրել։

Posted in Նախագծեր 2019-2020

Անհատական մեդիա-այբբենարաններ

Մասնակիցներ՝ Արևելքի 6 տարեկաններreceived_246337476700489

Օրը՝ 12․06․2020թ․

Սիրելի սովորող, բառուսուցման շրջանում paint ծրագրով նկարել և մուտքագրել ես բառաշարքերը: Խնդրում եմ ամբողջացրու՛  էլեկտրոնային այբբենարանդ և ուղարկի՛ր իմ էլեկտրոնային հասցեին:

Նկարները տեղադրի՛ր Power Point ծրագրում: Յուրաքանչյուր էջում մեկ նկար: Խնդրի՛ր մեծերին օգնել քեզ: Հարցերի դեպքում դիմիր՝ սիրով կօգնեմ: Տեսադասի հղումը՝ այստեղ:

Բառաշարքերն են՝

  • Սար
  • Տուն
  • Շուն
  • Մուկ, կատու
  • Լուսին
  • Թթու
  • Նոր տարի
  • Ծառ, տոնածառ
  • Չիր, չամիչ
  • Ձմեռ, ձյուն, փաթիլ
  • Ես
  • Իմ ընտանիքը
  • Իմ ընկերը
  • Դդում
  • Մեղու
  • Պապն ու շաղգամը
  • Իմ դպրոցը
  • Բզեզի դպրոցը
  • Էս էն է
  • Խխունջ
  • Հավ, ճուտ
  • Օր, օրացույց
  • Ժամ, ժամացույց
  • Բարև, արև
  • Կոնֆետի անձրև

Արդյունքում յուրաքանչյուր սովորող  կունենա անհատական մեդիա-այբբենարան։

Posted in Հեռավար ուսուցում

Ընտանեկան-առցանց դպրոց․ Հունիսի 8-12

Տևողությունը՝ 08․06․2020-12․06․202089509102_656409375161129_8857758835499073536_n

Մասնակիցները՝  Արևելյան դպրոցի  5-6 տարեկաններ, ընտանիքի անդամներ

Նպատակը՝ ընտանիքի անդամների մասնակցությունը առցանց ուսումնական գործունեությանը, ինքնակրթության կազմակերպում

Պատասխանատու՝  Լիլիա Զախարյան ( lilia.zakharyan@mskh.am)

Իրականացման վայրը՝ Ընտանիքում

Շաբաթվա երգ՝  Այբ, բեն, գիմ

Շաբաթվա նախագծերը՝

Հունիսի 8, երկուշաբթի

Մեդիագրագիտություն- Յուրաքանչյուր սովորող իր ուսումնական գործիքով նկարում է Արև ռոդարիական լուծումներով , մուտքագրում «Բարև՛, չարաճճի  արև»։Նկարը ինքնուրույն պահպանում և  ուղարկում իմ  էլ․ փոստին՝  lilia.zakharyan@mskh.am :

 

Հունիսի 9, երեքշաբթի

«Ես կարողանում եմ»  հաշվել ստուգատես․ — Սովորողները տունը կամ բակում  ներկայացնում են իրենց հմտությունները՝ հաշվում են։Հաշվում են 1-20 և 20 -1, հաշվում են զույգերով և կենտերով, հաշվում են նաև տասնյակներով։ Կարող են կազմել նաև խնդիրներ։Տեսանյութ պատրաստում, հղումը ուղարկում իմ էլ․ փոստին՝  lilia.zakharyan@mskh.am :

 

Հունիսի10, չորեքշաբթի

Մեդիագրագիտություն- Յուրաքանչյուր սովորող իր ուսումնական գործիքով նկարում է « կոնֆետի անձրև» ռոդարիական լուծումներով , մուտքագրում «կոնֆետի անձրև»։ Նկարը ինքնուրույն պահպանում և  ուղարկում իմ  էլ․ փոստին՝  lilia.zakharyan@mskh.am :

 

Հունիսի 11, հինգշաբթի

«Հունիսիկ» ստուգատես․ Տառաթխիկ-խոհանոցային գործունեություն․

Ընթացքը՝ սովորողները  ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ կպատրաստեն խմոր, խմորից կծեփեն  մեր  սովորած տառերը  կամ իրենց անվան առաջին տառը։ Մասնակիցները կհաշվեն օգտագործվող պարագաները, կչափեն անհրաժեշտ քանակությամբ ալյուրը, մածունը և այլ պարագաները։

Անհրաժեշտ նյութեր`  ալյուրաղջուրգունաներկձեթ։ Տեսանյութ պատրաստում, հղումը ուղարկում իմ էլ․ փոստին՝  lilia.zakharyan@mskh.am :

 

Հունիսի 12, ուրբաթ

Ստեղծում ենք մեր էլեկտրոնային Այբբենարանները։

Սիրելի սովորող, բառուսուցման շրջանում paint ծրագրով նկարել և մուտքագրել ես բառաշարքերը: Խնդրում եմ ամբողջացրու՛  էլեկտրոնային այբբենարանդ և ուղարկի՛ր իմ էլեկտրոնային հասցեին:

Նկարները տեղադրի՛ր Power Point ծրագրում: Յուրաքանչյուր էջում մեկ նկար: Խնդրի՛ր մեծերին օգնել քեզ: Հարցերի դեպքում դիմիր՝ սիրով կօգնեմ: Տեսադասի հղումը՝ այստեղ:

Posted in Հունիսիկ

«Հունիսիկ» ստուգատես․ Տառաթխիկ

Օրը՝ 11.06.20202թ․Image (12)

Վայրը՝ Տանը, ընտանիքում

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 6 տարեկաններ

Նպատակ՝

 

  • խոհանոցային հմտությունների ձեռքբերում
  • խմորից կամ պլաստիլինց ծեփել մինչ այսօր սովորած տառերը և կազմել բառեր
  • երեխայի ստեղծագործական երևակայության զարգացում
  • երեխայի ակտիվ գործունեությամբ նոր տեղեկատվության ձեռքբերում

Խնդիրներ՝

բանավոր խոսքի, խոհանոցային հմտությունների, սովորածը ներկայացնելու կարողությունների ձեռքբերում, բառապաշարի (նոր բառեր ) հարստացում։

Ընթացքը՝ սովորողները  ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ կպատրաստեն խմոր, խմորից կծեփեն  մեր  սովորած տառերը  կամ իրենց անվան առաջին տառը։ Մասնակիցները կհաշվեն օգտագործվող պարագաները, կչափեն անհրաժեշտ քանակությամբ ալյուրը, մածունը և այլ պարագաները։

Անհրաժեշտ նյութեր`  ալյուրաղջուրգունաներկձեթ։

Նախագիծը կամփոփվի՝ բլոգում, ենթակայքում։

Posted in Հաշվետվություն, Հեռավար ուսուցում

Ընտանեկան-առցանց դպրոց․ Հունիսի 1-5, ամփոփում

Տևողությունը՝  25․05․2020-29․05․2020100074073_246337483367155_5250388444646998016_n

Մասնակիցները՝  Արևելյան դպրոցի  5-6 տարեկաններ, ընտանիքի անդամներ

Նպատակը՝ ընտանիքի անդամների մասնակցությունը առցանց ուսումնական գործունեությանը, ինքնակրթության կազմակերպում

Պատասխանատու՝  Լիլիա Զախարյան ( lilia.zakharyan@mskh.am)

Իրականացման վայրը՝ Ընտանիքում

Շաբաթվա երգերը՝  Կոմիտասյան երգեր

Շաբաթվա ստեղծագործություն՝ Հ․ Թումանյանի «Էս էն  է․․․»

Շաբաթվա նախագծերը՝

Շարունակել կարդալ “Ընտանեկան-առցանց դպրոց․ Հունիսի 1-5, ամփոփում”

Posted in Հեռավար ուսուցում, Հունիսիկ

«Հունիսիկ» ստուգատես․Նկրաչական պլեներ,երկրի օր,ամփոփում

Իմացումի հրճվանք ծրագրի կրտսերների հերթական ստուգատեսն էր:  Արևելքի 5-6 տարեկանները ստուգատեսը ամփոփում են հեռավար ուսուցմամբ։ Թեման՝ «Նկրաչական պլեներ,երկրի օր»։ Սովորողները իրենց ընտանեկան դպրոցներում զրուցել են երկրի թեմայի շուրջ՝  թվարկել  այն առարկաները, որոնք կան երկրում, գույները, որոնք կան երկրում, փորձել են  պատասխանել, թե ի՞նչ կլիներ, եթե երկիրը սովորական չլիներ…իսկ հետո զրույցից հետո յուրաքանչյուր սովորող նկարել  է իր պատկերացրած երկիրը, որը կարող է լինել ոչ սովորական։

Վանեսսա Զեյնալյան

Արա Հարությունյան

Պարգև Ալեքսանյան

Շարունակել կարդալ “«Հունիսիկ» ստուգատես․Նկրաչական պլեներ,երկրի օր,ամփոփում”

Posted in Տեսազանգեր

Այլընտրանքային մաթեմատիկա Teams հարթակում

Այսօր մեր առցանց-պարապմունքի հերթական օրն էր։ Այսօրվա պարապմունքը բարում էր Էլմիրա Մարգարյանը։Կրկնեցինք երկրաչափական մարմինները, թվերի կազմությունը, միասին հաշվեցինք, իսկ հետո սկսեցինք խնդիրներ կազմել։ Մեր առցանց դասերը կարող եք դիտել այս հղումով։

Posted in Հեռավար ուսուցում

«Ես կարողանում եմ» ստուգատես․ Ես կարողանում եմ ծեփել

«Ես կարողանում եմ» ստուգատես․ ես կարողանում եմ ծեփել— Սովորողները տունը կամ բակը վերածել  են տուն- լաբորատորիայի։Նախապատրաստել  են աշխատանքային սեղանը, անհրաժեշտ նյութերը և սկսել են ծեփել։ Ծեփել  են պլաստիլինով, կավով կամ սովորոական խմորով։Ծեփել  են «Էս էն է․․․» ստեղծագործության հերոսներին։Ընթացքում պատմել են  իրենց  պատրաստած հերոսի մասին, ինչպես նաև ներկայացրել ստեղծագործությունից մի հատված։

Վանեսսա Զեյնալյան

Արեն Հայրապետյան

Գրիգոր Գրիգորյան

Լաուրա Պետրոսյանը Շարունակել կարդալ “«Ես կարողանում եմ» ստուգատես․ Ես կարողանում եմ ծեփել”